top of page
Frame 401_edited.png
  • Instagram
  • LinkedIn
  • Facebook

Clinton v. Jones, 520 U.S. 681, 1997

  • Writer: Carousel Creative
    Carousel Creative
  • Jul 21
  • 1 min read

Քլինթոնն ընդդեմ Ջոնսի գործը (Clinton v. Jones, 520 U.S. 681, 1997) ԱՄՆ սահմանադրական իրավունքի պատմության մեջ հանդիսանում է կարևորագույն նախադեպերից, որի շրջանակում Գերագույն դատարանը պարզաբանեց ԱՄՆ նախագահի անձեռնմխելիության սահմանը՝ քաղաքացիական գործի համատեքստում։


Հայցվոր Փոլա Ջոնսը Արկանզաս նահանգի պետական ծառայող էր։ 1992–ին համաժողովներից մեկի ընթացքում հանդիպել է այդ ժամանակվա նահանգապետ Բիլ Քլինթոնին, որը Ջոնսի պնդմամբ, իրեն անպարկեշտ առաջարկ է արել ու մերժում ստացել։


Շուրջ երկու տարի անց՝ 1994-ին Փոլա Ջոնսը քաղաքացիական հայց ներկայացրեց նախագահ Բ. Քլինթոնի դեմ՝ հիշատակելով ոտնձգության այդ փորձը։


Նախագահ Քլինթոնը դիմեց դատարան՝ պահանջելով գործի կասեցում մինչև իր պաշտոնավարման ավարտը՝ հղում կատարելով նախագահական անձեռնմխելիությանը:


Գերագույն դատարանը միաձայն որոշեց, որ ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին անձեռնմխելիություն չի ընձեռում քաղաքացիական գործերով պատասխանատվությունից, եթե վեճը չի վերաբերում նրա պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարած գործողություններին (ex officio)։


ree

 
 
 

Comments


Talk to Our Lawyers

Get in touch to book a legal consultation

Choose Practice
bottom of page