top of page
Frame 401_edited.png
  • Instagram
  • LinkedIn
  • Facebook

Salomon-ի գործը և կորպորատիվ սահմանների արժեքը

  • 2 days ago
  • 1 min read

Երբ ընկերությունը «առանձին անձ» դարձավ․ Salomon-ի գործը և կորպորատիվ սահմանների արժեքը


Բիզնեսում սահմանափակ պատասխանատվությունը հաճախ ընկալվում է որպես տեխնիկական առավելություն։ Իրականում այն ժամանակակից կորպորատիվ իրավունքի հիմնասյուներից է․ առանց դրա ներդրողը դժվար թե պատրաստ լիներ ռիսկի ենթարկել կապիտալը՝ ամեն ձախողված գործարքի համար իր անձնական ամբողջ գույքով պատասխան տալու վտանգով։


1897 թվականին բրիտանական Salomon v A Salomon & Co Ltd գործով ձևակերպվեց սկզբունք, որը փոխեց ընկերությունների իրավունքը։ Դատարանը հաստատեց, որ պատշաճ ձևով ստեղծված ընկերությունը իր բաժնետերերից առանձին իրավաբանական անձ է՝ սեփական իրավունքներով և պարտավորություններով։ Ավելի քան մեկ դար անց Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը շարունակում է այդ սկզբունքը դիտարկել որպես կորպորատիվ իրավունքի հիմք։


Նույն տրամաբանությունն առկա է նաև Հայաստանում։ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, իսկ մասնակիցները, որպես կանոն, ընկերության պարտավորությունների համար չեն պատասխանատու և ռիսկ են կրում իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում։


Սակայն «սահմանափակ պատասխանատվությունը» չպետք է շփոթել «անսահման ազատության» հետ։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը պահանջում է, որ ընկերության անունից գործող անձը գործի բարեխղճորեն, ողջամիտ և ընկերության շահերից ելնելով։

Գործատուի և բիզնեսի համար այստեղ պարզ դաս կա․ կորպորատիվ պաշտպանությունը լավագույնս աշխատում է այնտեղ, որտեղ իրականում պահպանվում են ընկերության և սեփականատիրոջ սահմանները՝ առանձին գույք, պատշաճ որոշումներ, լիազորությունների հստակություն և փաստաթղթավորված գործարքներ։


Կորպորատիվ ձևը միայն վահան չէ․ այն կարգապահ կառավարման համակարգ է։



 
 
 

Comments


Talk to Our Lawyers

Get in touch to book a legal consultation

Choose Practice
bottom of page