top of page
Frame 401_edited.png
  • Instagram
  • LinkedIn
  • Facebook

IHL Principle of Distinction

  • 15 hours ago
  • 1 min read

🌐 Միջազգային մարդասիրական իրավունքի (IHL) առանցքներից մեկն է հանդիսանում «տարանջատման սկզբունքը» (Principle of Distinction): Ըստ նշված սկզբունքի՝ անհրաժեշտ է միմյանցից տարանջատել զինված ուժերի անդամներին, ռազմական գործողություններին մասնակցող այլ անձանց, ռազմական օբյեկտները և ռազմական գործողություններին չներգրավված անձանց, ոչ ռազմական օբյեկտները: Նշված տարանջատումն էական է այն տեսանկյունից, որ արգելված են ուղղակի հարձակումները ռազմական գործողություններին չներգրավված անձանց, ոչ ռազմական օբյեկտների նկատմամբ: Ուշագրավ է, որ նման սկզբունքը փաստացի գործում է դեռևս 1868 թ. Սանկտ Պետերբուրգի հռչակագրի ուժով, որը դիտարկվում է միջազգային իրավունքի առանցքային փաստաթուղթ:


⚖️ Միաժամանակ, գործնականում նշված տարանջատման հետ կապված առաջանում են մի շարք անորոշություններ և խնդիրներ: Օրինակ, նշվում է, որ ռազմական գործողություններին ուղղակիորեն մասնակցող քաղաքացիական անձը զրկվում է հարձակումների նկատմամբ պաշտպանությունից: Միևնույն ժամանակ, միջազգային մարդասիրական իրավունքը հստակ չի պատասխանում այն հարցին, թե ո՞ր դեպքերում է անձը համարվում ռազմական գործողություններին ուղղակիորեն մասնակցող:

Ավելին, հաշվի առնելով ժամանակակից աշխարհում օգտագործվող նորագույն զինատեսակները, քաղաքացիական անձինք և օբյեկտները ենթարկվում են անթույլատրելի և անհամաչափ ներգործության էլ ավելի մեծ վտանգի: Նման ռիսկերը չեն բխում մարդու իրավունքների գերակայության հռչակման, պետությունների կողմից դրանց պաշտպանության պարտականության անշեղ ելակետերից:


📌 Անհրաժեշտ է ձևավորել միջազգային նորմերի էլ ավելի հստակ շրջանակ, ինչպես նաև դրանց կիրառելիության իրական երաշխիքներ: Միաժամանակ ակնհայտ է, որ ներկայումս միջազգային իրավական մի շարք երաշխիքներ փաստացի արգելափակված են և դրանց վերականգնմանն ուղղված ևս առկա է գործողությունների անհրաժեշտություն:



 
 
 

Comments


Talk to Our Lawyers

Get in touch to book a legal consultation

Choose Practice
bottom of page