top of page
Frame 401_edited.png
  • Instagram
  • LinkedIn
  • Facebook

Պետական պաշտոնյաների կողմից ԶԼՄ-ների դեմ դատական հայցերը

  • 4 minutes ago
  • 1 min read

Պետական պաշտոնյաների կողմից ԶԼՄ-ների դեմ դատական հայցերը


⚖️ Դատական պաշտպանության իրավունքը իրավական պետության կարևորագույն երաշխիքներից է, որի շրջանակներում է նաև զրպարտության և վիրավորանքի դեմ հայցերը:


🧷 Այս համատեքստում ժամանակակից իրավական համակարգերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում SLAPP հայցերին՝ Strategic Lawsuits Against Public Participation։ Դրանք այնպիսի դատական գործընթացներ են, որոնք արտաքուստ կարող են ներկայացվել որպես պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն, սակայն իրականում ուղղված են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ խոսքը սահմանափակելուն։


🇪🇺 Եվրոպական իրավունքում այս խնդիրը արդեն ստացել է հատուկ կարգավորում։ 2024 թվականին ընդունված ԵՄ Anti-SLAPP դիրեկտիվը նպատակ ունի պաշտպանել այն անձանց, որոնք մասնակցում են հանրային քննարկումներին՝ հատկապես անհիմն կամ չարաշահող դատական վարույթներից։ Եվրոպայի խորհուրդը նույնպես ընդգծել է, որ SLAPP-երը սպառնում են խոսքի ազատությանը և հանրային մասնակցությանը։


🏛️ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի OOO Memo v. Russia գործն այս առումով կարևոր նշանակություն ունի։ Դատարանը արձանագրել է, որ պետական իշխանությամբ օժտված գործադիր մարմինների կողմից լրատվամիջոցների դեմ զրպարտության հայցերի ներկայացումը կարող է անհամաչափ բեռ դառնալ մամուլի համար և ունենալ սառեցնող ազդեցություն հանրային վերահսկողի դերի իրականացման վրա։


🇺🇸 ԱՄՆ իրավական ավանդույթում նմանատիպ տրամաբանություն տեսանելի է New York Times v. Sullivan գործով ձևավորված չափանիշում, ըստ որի՝ հանրային պաշտոնատար անձի վերաբերյալ արտահայտությունների համար պատասխանատվությունը չի կարող սահմանվել սովորական չափանիշներով․ անհրաժեշտ է ապացուցել, որ հայտարարությունը կատարվել է գիտակցված կեղծությամբ կամ ճշմարտության նկատմամբ ակնհայտ անտեսմամբ։


🇦🇲 Հայաստանի համար այս խնդիրը ևս առանձնահատուկ արդիականություն ունի։ Երբ դատական պաշտպանության գործիքները պետական պաշտոնյաների կողմից օգտագործվում են ոչ թե խախտված իրավունքի իրական պաշտպանության, այլ քննադատական խոսքը սահմանափակելու նպատակով, վնասվում է ոչ միայն առանձին լրագրողի կամ լրատվամիջոցի գործունեությունը, այլև հանրային քննարկման ազատությունն ու որակը։



 
 
 

Comments


Talk to Our Lawyers

Get in touch to book a legal consultation

Choose Practice
bottom of page