Սեփականության իրավունք
- Carousel Creative

- Jul 28
- 1 min read
Սեփականության իրավունքը ճանաչված է որպես մարդու հիմնարար իրավունք, որի պաշտպանությունը երաշխավորված է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ (Հոդված 60), այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Առաջին արձանագրության 1-ին հոդվածով։
Պետությունը պարտավոր է ցանկացած գույքային միջամտություն կատարել բացառապես` օրինական հիմքով, այն է` նորմատիվ իրավական հիմքի հստսկ առկայությամբ,
իրավական որոշակիության սկզբունքի պահպանմամբ,
համաչափության սկզբունքի լիարժեք պահպանմամբ,
համապատասխան փոխհատուցման տրամադրմամբ,
թվարկված բոլոր պահանջների նկատմամբ պատշաճ դատական վերահսկողության երաշխավորմամբ։
Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքը հաստատում է, որ պետությունը՝ ի դեմս պետական մարմինների, չի կարող կամայականորեն զրկել անձին իր սեփականությունից։
Պատահական չէ, որ որպես սահմանադրական կարգի հիմունք-նորմ Հայաստանի Սահնանադրության 10-րդ հոդվածը երաշխավորում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:





Comments